Հայտարարելով, որ հայի պառակտումն է, որ բերում է կործանման՝ ցանկացած գնով Սյամոյին արցախցիների գլխին վերակացու կարգելու քարոզ տանող Առստամյան Գևորը կոչ է արել համագործակցել՝ քննադատելով նաև հայաստանյան ընդդիմությանը՝ Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունների խախտման փաստը կոծկելու համար:  

 

Հարց՝ ո՞ւմ հետ համագործակցել կամ համախմբվել, ո՞ւմ առաջարկած օրակարգի շուրջ է ցանկանում Գևորը բոլորին մեկտեղել, Սյամոյի՞: Ո՞րն է  Սյամոյի օրակարգը: Սյամոյի օրակարգը նույն Նիկոլի օրակարգն է: Իսկ ո՞րն է Նիկոլի օրակարգը: Նիկոլի օրակարգն էլ Իլհամի օրակարգն է: Այսպիսով՝ պրոպագանդիստ Գևորը կոչ է անում համախմբվել Իլհամի օրակարգի շուրջ, ինչը չի կարող ընդունելի լինել նույնիսկ այն դեպքում, եթե դրա վերջնարդյունքում Սյամոյի գրպանը լուրջ փողեր հոսեն: 

 

Արցախցիները կարող են համախմբվել միայն մեկ օրակարգի շուրջ՝ Արցախի հիմնահարցը  վերականդենացնելու,  հայոց պահանջատիրության համար պայքարը նոր մակարդակի բարձրացնելու, այնինչ Սյամոյի շուրջ համախմբվելը նշանակելու է արցախյան հարցի վերջնական փակում ու Սյամոյի համար Կառավարությանը կից հատուկ մարմնի ստեղծում՝ նրան ընձեռելու շատ բան բերանն առնելու մեծ հնարավարություն: 

 

Նախևառաջ պետք է համախմբվել ՔՊ-ական իշխանությանն աղբարկղ ուղարկելու օրակարգի շուրջ. դա առաջին քայլն է լինելու հայ ժողովրդի վերածննդի ճանապարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել